Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գաստրոէնտերոլոգը զգուշացրել է շաքարից ամբողջությամբ հրաժարվելու վտանգների մասին
Շաքարի լիակատար բացառումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը։ Այս մասին հայտարարել է Բրիտանացի գաստրոէնտերոլոգ Մեգան Ռոսին։
Մասնագետը բացատրել է, որ շաքար, այս կամ այն ձևով, կա մեծ քանակությամբ սննդամթերքում, այդ թվում՝ մրգերում, բանջարեղենում և կաթնամթերքում։ Այս բոլոր սննդամթերքի բացառումը սննդակարգից կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Բժիշկը զգուշացրել է, որ սա կարող է հանգեցնել վիտամինների անբավարարության, հակաօքսիդանտների անբավարարության, նյութափոխանակության խանգարումների և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների։
Միաժամանակ գաստրոէնտերոլոգն ընդգծել է, որ աղանդերի մեջ պարունակվող շաքարը նույն վտանգներն է ներկայացնում, ինչ բնական սննդամթերքներում պարունակվող շաքարը։ Խնդիրը ծագում է ոչ թե շաքարից, այլ դրա չափից շատ օգտագործումից, որը հանգեցնում է ճարպակալման և դրանց հետ կապված հիվանդությունների։
Մասնագետը խորհուրդ է տալիս շաքարը ամբողջությամբ չվերացնել, այլ պահպանել չափավորություն։