Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ամո՜թ, ամո՜թ». Վեդու ավագանին դրական եզրակացություն տվեց Կարմիր սարում բաց հանքի բացմանը
Վեդու համայնքապետարանի ավագանու նիստում ավագանին՝ Գարիկ Սարգսյանի նախագահությամբ միաձայն կողմ քվեարկեց «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին։ Ընկերությունը ստացավ իրավունք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար ուսումնասիրություն անցկացնել, ինչը շահագործման թույլտվության առաջին փուլն է:
Ակտիվիստ Կարինե Փանոսյանը նկատեց, որ քվեարկությունից առաջ նիստից հեռացել են ընդդիմադիր ավագանու անդամները։
Կարմիր սարը գտնվում է Արարատյան դաշտի ամենագյուղատնտեսական գոտում: Այն նաև կենսաբազմազանության եզակի գանձարան է` հանդիսանում է կարմիրգրքային 14 տեսակ բույսերի աճելավայր և 16 տեսակ կենդանիների ապրելավայրը:
Քվեարկությունից հետո բնապահպան ակտիվիստները վանկարկեցին՝ «ամոթ-ամոթ»։
Ավագանու անդամները բնապահպան ակտիվիստներին մեղադրեցին նախկին իշխանություններին ծառայելու մեջ։
Ազդակիր համայնքի բնակիչ, բնապահպան-ակտիվիստ Արփինեն հայտնեց, որ մոտ 300 հա բաց հանք է լինելու սարի վրա, իսկ ընկերությունը մանիպուլյացնում է, այդ փաստը փակելով փակ ցիկլով գործարան կառուցվելու փաստարկով։ Ըստ ակտիվիստի, աղտոտվելու է հարակից տարածքները, որտեղ գյուղատնտեսական հողեր են։
Կարինե Փանոսյանն էլ նշեց, որ հարված է հասցվում ՀՀ գյուղատնտեսական ապրանքներին՝ Թուրքիայի հետ սահմանի բացման ֆոնին։