«Ժողովուրդ». Կոտոլյանը գովում էր թիմին
Օրվա մամուլ
08:24 19/11/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Կոտոլյանը գովում էր թիմին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թանկարժեք կերպարը դարձավ քննարկման առարկա։ Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Արմեն Կոտոլյանի թանկարժեք ժամացույցը։

«Ժողովուրդ»-ի լրագրողը հարցազրույց էր ունեցել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հետ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների շրջանակում։

Մինչ Կոտոլյանը գովում էր թիմին և արդեն համայնքապետ Արգիշտի Մեխակյանին, մեր աչքից չվրիպեց նրա ժամացույցը։ Արմեն Կոտոլյանը կրում էր Tissot հայտնի բրենդի ժամացույց: Նմանատիպ ժամացույցը կայքում վաճառվում է 425 ԱՄՆ դոլար՝ 150-160 հազար դրամ, մանրածախ գնման դեպքում։

Թանկարժեք ժամացույց է կրում նաև Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ով նույնիսկ հայտարարագրել է այն։ Մարզպետի ձեռքին Rolex բրենդի ժամացույց էր, որն արժե 33 հազար դոլար՝ գրեթե 12,5 մլն դրամ։

Խաչատրյանը որպես թանկարժեք իր հայտարարագրել էր նաև 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Կոտոլյանը գովում էր թիմին