Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի ծրագրի մասին լուրը
Քաղաքական
15:00 19/11/2025
Աշխարհ

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի ծրագրի մասին լուրը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «գաղտնի ծրագրի» մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները։

«Անքորիջում (Ալյասկա) քննարկումներ են եղել։ Եվ Անքորիջից դուրս նոր զարգացումներ չկան», - ասել է Կրեմլի խոսնակը։

Նոյեմբերի 19-ին ամերիկյան Axios լրատվական կայքը հայտնել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ խորհրդակցություններով մշակում է ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագիր։ Լրագրողների խոսքով՝ 28 կետից բաղկացած ծրագիրը հղացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնության հասնելու հաջող ջանքերից։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆը կարևոր դեր է խաղում ծրագրի մշակման գործում։

Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանեց Անկարա, որտեղ նա բանակցություններ է կարել Ուիտկոֆի հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի ծրագրի մասին լուրը