Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայկական կինոյի համաշխարհային նվաճումները՝ Թամարա Ստեփանյանի և Իննա Սահակյանի ֆիլմերով
IDFA Amsterdam-ում՝ Վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչման կինոփառատոնում, կայացել է երկու տաղանդավոր հայ կինոռեժիսորների՝ ժամանակակից հայկական կինոյի լավագույն ստեղծագործողներից Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆիլմի ցուցադությունը և Իննա Սահակյանի «Վերապրել Շեքսպիրին» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Այս մասին հայտնում են Հայաստանի Կինոգործիչների միությունից։
Թամարա Ստեփանյանի ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր ամիսներ առաջ, Բեռլինում։
Ֆիլմն Ամստերդամում ներկայացրել է Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը։ Ֆիլմն Ամստերդամում ցուցադրվելու է նաև նոյեմբերի 20-ին և 21-ին։
Իննա Սահակյանի՝ Ռուբեն Ղազարյանի և Լիլիթ Մովսիսյանի համահեղինակությամբ ստեղծված «Վերապրել Շեքսպիրին» ֆիլմն իր համաշխարհային շրջագայությունը սկսում է Ամստերդամով։ Ֆիլմը վավերագրական ֆիլմերի համաշխարհային կինոփառատոնի էկրանին ցուցադրվելու Է նաև նոյեմբերի 19-ին, 20-ին, 22-ին և 23-ին։
Երկու ֆիլմերն էլ ներկայացված են IDFA-ի փառատոնի ծրագրում։
«Սրանք նվաճումներ են, որոնք մնում են հայկական կինոյի ժամանակագրությունում»,- նշում են Հայաստանի Կինոգործիչների միությունից։