Ոչ սթափ վարորդի պատճառով բախվել են «ՎԱԶ 21099»-ը, «Ford»-ը ու «Opel»-ը, կա 5 վիրավոր
Հասարակություն
21:09 19/11/2025
Հայաստան

Ոչ սթափ վարորդի պատճառով բախվել են «ՎԱԶ 21099»-ը, «Ford»-ը ու «Opel»-ը, կա 5 վիրավոր

Նոյեմբերի 19-ին, ժամը 19։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի, «Ford» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, «ՎԱԶ 21099»-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած)»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոչ սթափ վարորդի պատճառով բախվել են «ՎԱԶ 21099»-ը, «Ford»-ը ու «Opel»-ը, կա 5 վիրավոր