«Հրապարակ». Պետք է մոռանալ բոլոր վիրավորանքներն ու վատ հիշողությունները
Օրվա մամուլ
08:22 19/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Պետք է մոռանալ բոլոր վիրավորանքներն ու վատ հիշողությունները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր ժողովուրդը հիմա ընդամենը մեկ որոշում պետք է կայացնի` մերժի բոլոր նրանց, ովքեր պառակտում ու թշնամանք են սերմանում, ովքեր մասնատում են մեր ժողովրդին, մարդկանց մի խմբին հանում մյուսի դեմ: Ու դա պետք է անի և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, որոնք իրենց խոսքով, վարքով, քաղաքականությամբ մեր ազգին բաժանում են, սադրում, հրահրում միմյանց դեմ:

Պետք է մոռանալ բոլոր վիրավորանքներն ու վատ հիշողությունները, փակել թշնամանքի ու ատելության էջը ևւ թշնամանք ու ատելություն տարածողներին մեկ անգամ և՝ նախկինների դեմ պայքարելու, եթե անգամ նրանք «թալանչի» են եղել, չունեն ռեսուրս՝ Եկեղեցու դեմ պայքարելու, եթե անգամ դժգոհ են որոշ հոգևորականներից: Չեն կարող 2025 թվականին քննարկվել 2008-ի մարտի 1-ի դեպքերը, և ողջ պետական մեքենան` դատախազով, քննչականով, քաղաքական գործիչներով, ԱԺ-ով, մասնակցի դրան:

Հենց իրավապահների` քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում են կրկին երկարացնում մոտ 6 ամիս բանտում գտնվող Սամվել Կարապետյանի կալանքը, որն ապօրինի քաղաքական հետապնդման ամենավառ դեպքն է` սովետական տարիներից ի վեր: Հենց դրա արդյունքում է երեկ բանկից մեծ չափերի գողություն կատարած անձն անարգել անցել Բագրատաշենի անցակետով: Այս համատարած անգործության և ապաշնորհության հետևանքով են Բաքվում գտնվող մեր գերիները խոշտանգվում: Երեկ էլ տեղեկացանք, որ Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը խիստ վատացել է, իսկ մեր խորհրդարանում դատապարտում են ոչ թե Բաքվի ռեժիմին, այլ՝ 2008-ի ՀՀ իշխանություններին: Դեռ 2018-ին էր պարզ, որ հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու այս տենդը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Պետք է մոռանալ բոլոր վիրավորանքներն ու վատ հիշողությունները