Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արմեն Ծատուրյանին հաստատվեց Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
«Քանի որ Վանաձորի պետական համալսարանի գործունեության առանցքը հիմնականում մանկավարժական կրթությունն է, կարևորում եմ, որ այստեղ ռեկտորի պաշտոնում լինի մարդ, որը լավ ճանաչում է դպրոցը և պատկերացնում է մանկավարժական կրթության առանձնահատկությունները»,-կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրված Արմեն Ծատուրյանին:
Մրցույթը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 7-ին, որին մասնակցել են երկու հավակնորդ՝ Ռուստամ Սահակյանն ու Արմեն Ծատուրյանը:
Հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի նիստ, որին ներկա են եղել հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 19-ը։
Մրցույթն ընթացել է «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության կանոնակարգի համաձայն: Արմեն Ծատուրյանը հանդիսանում էր ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ և «Հիմնադրամների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն չի մասնակցել քվեարկություններին: Ռեկտորի ընտրությունը կայացել է մեկ փուլով։ Քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների ձայները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ Արմեն Ծատուրյանի օգտին «կողմ» են քվեարկել 13-ը, Ռուստամ Սահակյանի օգտին՝ 5-ը։
Արդյունքում, հիմք ընդունելով ՎՊՀ-ի կանոնադրության 58-րդ կետը, հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ (13 կողմ) մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Միշայի Ծատուրյանն ընտրվել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետով:
«Շնորհակալություն վստահության համար, հաստատվելու դեպքում հնարավորինը կանեմ՝ լավարկելու աշխատանքները «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կրթական գործընթացների որակին և վերջնարդյունքի վրա, իհարկե, այս ամենը՝ բարձրագույն կրթության բարեփոխումների օրակարգին համահունչ»,-մինչ քվեարկությոնն իր խոսքում ասաց Արմեն Ծատուրյանը: