«Հրապարակ». Դավիթ Խուդաթյանը պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի
Օրվա մամուլ
08:54 20/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Դավիթ Խուդաթյանը պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություններից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը ղեկավարում էր նախընտրական շտաբը և նշանակված էր որպես թիվ մեկ պատասխանատու, ըստ որոշ լուրերի, պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի։ Նա իրեն մերձ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավակնությունների մասին։

Սակայն ՔՊ-ում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդաթյանին իր պաշտոնից հեռացնելը մեծագույն սխալ կլինի, քանի որ նա ի պաշտոնե ղեկավարում է ՏԻՄ-երը, մարզպետներին և գլխավոր «ձայն բերողն» է համարվում: Պատահական չէ, որ համապետական ընտրությունների՝ արդեն իսկ ձևավորված շտաբում Խուդաթյանին ՏԻՄ-երի պատասխանատու են նշանակել։ Խորհրդարանական ընտրությունները հորով-մորով անելուց հետո նոր Խուդաթյանը կարող է ստանալ իր վարձքը՝ նշանակվելով փոխվարչապետի պաշտոնում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Դավիթ Խուդաթյանը պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի