Կառավարությունը Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանից երկու տարածք կնվիրի
Հասարակություն
10:35 20/11/2025
Հայաստան

Կառավարությունը Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանից երկու տարածք կնվիրի

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե են մուտքագրվել տեղաբնակ քաղաքացիների դիմումներ՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով: Ղեկավարվելով Կարգի պահանջներով՝ Կոմիտեն նախապատրաստել է 2 բնակելի տարածքների բնակիչների՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

Ընդհանուր հաշվով Նախագծով առաջարկվում է 4 անձի  (2 ընտանիք)  նվիրել 2 բնակելի տարածք:

Նախագծի ցանկում ընդգրկվել են Կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4 շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), հասցեի բնակելի տարածքները»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանից երկու տարածք կնվիրի