Արցախյան պատերազմի պարտությունից հետո, երբ եկեղեցու կողմից հստակ վերաբերմունք հնչեց, առճակատում սկսվեց. Հայր Ռուբեն
Հասարակություն
12:32 20/11/2025
Հայաստան

Արցախյան պատերազմի պարտությունից հետո, երբ եկեղեցու կողմից հստակ վերաբերմունք հնչեց, առճակատում սկսվեց. Հայր Ռուբեն

«Ճնշումներն անմարդկային են։ Նաև սահմանադրության, սահմանադրականության խախտման հետ կապված հստակ դրսևորումներ կան»,-«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումից մեկնարկից առաջ լրագրողներին ասաց  Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից եկեղեցու դեմ արշավի մասին։

Նա նշեց, որ եկեղեցու քայլերն արվում են ժողովական ձևաչափով, եպիսկոպոսական, Գերագույն հոգևոր խորհրդի մակարդակով, նաև հայտարարությունների տեսքով։

Հարցին՝ չի՞ պատրաստվում եկեղեցին դիմել այլ քայլերի, Հայր Ռուբենն ասաց. «Եթե նկատի ունեք հանրահավաքներ, մանիֆեստացիաներ, չեմ կարծում, որ դա ճիշտ ճանապարհն է»։  

Ռուբեն վարդապետ Զարգարյանը նշեց, որ եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունքը 2018 թվականից չի սկսվել, նախապատրաստական հիմքերը դրվել եմ դրանից առաջ սեմինարների, մարդկանց մտածողությունը փոխելու ուղղությամբ։

«Մենք այդ գործընթացը միշտ նկատել ենք, փորձել ենք հանրային ելույթների միջոցով զգուշացնել, որ հասարակությունն ամեն դեպքում չմոլորվի։ 2018 թվականից այս կողմ արդեն աստիճանաբար դրանք մտան ինստիտուցիոնալ փուլ՝ որոշակի օրենքների փոփոխություն, սահմանափակումներ։ Վերջին տարիներներին, հատկապես Արցախյան պատերազմի պարտությունից հետո, երբ հստակ հնչեց եկեղեցու կողմից վերաբերմունք, առճակատում սկսվեց»,- ասաց Հայր Ռուբենը։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը, հոգևորականը պատասխանեց. «Հույս ունեմ՝ այս առճակատումից չի տուժի մեր պետականությունը, մեր սուրբ եկեղեցու միասնականությունը»։

Հայր Ռուբենը նաև ասաց, որ ազգային եկեղեցական ժողովը ձևավորում է  եկեղեցու  բոլոր թեմերից եկած ներկայացուցիչների կողմից, մեծագույն մասը դրսից է. «Հայաստանի ղեկավարը, եթե հավակնում է գահակալ փոխել, իմ գնահատմամբ, մանդատի չարաշահում է. Էջմիածնում նստող գահակալը միայն Հայաստանում գործող թեմերից կողմից չի ընտրվում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախյան պատերազմի պարտությունից հետո, երբ եկեղեցու կողմից հստակ վերաբերմունք հնչեց, առճակատում սկսվեց. Հայր Ռուբեն