Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
Քաղաքական
19:11 20/11/2025
Հայաստան

Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

 Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Աստանայի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը:

Նոյեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ»,- նշված է հաղորդագրությունում:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ