Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անգամ լավագույն օրենքներով հնարավոր չէ հաղթահարել կոռուպցիան․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը նոյեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Կիրառական գիտությունների միջազգային համալսարանի Իրավագիտության և Կառավարման ֆակուլտետների ուսանողների հետ: Այս մասին հայտնում են կոմիտեից։
Ներկայացնելով Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքն ու հիմնական գործառույթները՝ Կոմիտեի նախագահի տեղակալն ուսանողների հետ զրուցել է կոռուպցիայի տեսակների, վերջիններիս ծագման պատճառների ու հետևանքների մասին, ընդգծել դրա կանխարգելման կարևորությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով հակակոռուպցիոն կրթության նշանակությունը:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Արմեն Ասատրյանը նշել է, որ այն չի կարող սահմանափակվել միայն օրենքների ընդունմամբ կամ պատժիչ մեխանիզմների կիրառմամբ․ դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են։ Կարևոր է, որպեսզի հակակոռուպցիոն պայքարը լինի համալիր, բազմաշերտ և երկարատև։ Ըստ Կոմիտեի նախագահի տեղակալի՝ հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության էական գործոններից մեկը հասարակության մտածելակերպի փոփոխությունն է, քանի որ պետությունն անգամ լավագույն օրենքներով չի կարող հաղթահարել կոռուպցիան, եթե մարդիկ դեռևս պատրաստ են գնալ կոռուպցիոն գործարքների։