Դեն Հուկերը վտանգավոր է, բայց Արմանը պետք է հաղթի․ Ասլանբեկ Բադաև
Սպորտ
19:55 21/11/2025
Հայաստան

Դեն Հուկերը վտանգավոր է, բայց Արմանը պետք է հաղթի․ Ասլանբեկ Բադաև

ACA-ի փոխնախագահ Ասլանբեկ Բադաևը նշել է, որ Դեն Հուքերին լուրջ մրցակից չի համարում Արման Ծառուկյանի համար։

«Դեն Հուկերը վտանգավոր է, բայց Արմանը պետք է հաղթի։ Նա ինքն է ասում, որ հեշտ մենամարտ չի սպասվում։ Հուկերը շատ անհարմար մրցակից է․ նա երկար վերջույթներ ունի, տիրապետում է ծնկով ուժեղ հարվածների և լավ է աշխատում հեռվից։ Բայց, տրամաբանորեն, Ծառուկյանը կհաղթի մենամարտը, եթե նրան անսպասելի հարված չընդունի։ Հուկերի հնարավոր հաղթանակը կարող է համարվել տարվա ամենամեծ անակնկալներից մեկը, քանի որ նա անհույս աուտսայդեր է»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Բադաևի խոսքերն է մեջբերում MMA.Metaratings.ru-ն։

Ծառուկյանի և Հուկերի միջև մենամարտը կդառնա UFC Fight Night 265-ի գլխավոր իրադարձությունը։ Մրցաշարը կկայանա նոյեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դեն Հուկերը վտանգավոր է, բայց Արմանը պետք է հաղթի․ Ասլանբեկ Բադաև