Այգաբացը լինելու է, ի փառս, ի շինություն մեր ազգի, մեր հայրենիքի և մեր եկեղեցու. Հայկ քահանա Սահակյան
Հասարակություն
11:28 21/11/2025
Հայաստան

Այգաբացը լինելու է, ի փառս, ի շինություն մեր ազգի, մեր հայրենիքի և մեր եկեղեցու. Հայկ քահանա Սահակյան

Արագածոտնի թեմը նախօրեին միասնական աղոթքի էր մեկտեղվել Թալին Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, յուրաքանչյուր հինգշաբթի թեմի որևէ եկեղեցում կատարվում է միասնական ժամերգություն և թեմի հոգևոր դասը, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի մեկտեղվում է միասնական աղոթքի:

Երեկ հոգևոր դասն ու հավատավոր զավակները Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասին աղոթել են անազատության մեջ հանիրավի գտնվող սիրելի առաջնորդ, հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, հոգևոր հայրերի և ամենքի համար։

Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը՝ պատգամելով հարատև ու անդադար մնալ աղոթքի մեջ և հավելել. «Խնդրում եմ հիշեք՝ գիշերին հաջորդում է այգաբացը։ Ես ուզենամ, թե ոչ, ինչ-որ մեկն ուզենա կամ չուզենա, կապ չունի, այգաբացը Աստծո կամքն է և այգաբացը լինելու է, ի փառս, ի շինություն մեր ազգի, մեր հայրենիքի և մեր եկեղեցու»:

Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվել է Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։

Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այգաբացը լինելու է, ի փառս, ի շինություն մեր ազգի, մեր հայրենիքի և մեր եկեղեցու. Հայկ քահանա Սահակյան