Վաղարշապատի ավագանու գործունեության մեջ «Մայր Հայաստանին»-ից կներգրավվեն Հռիփսիմե Մկրտչյանը և Հարություն Խաչիկյանը
Քաղաքական
18:56 21/11/2025
Հայաստան

Վաղարշապատի ավագանու գործունեության մեջ «Մայր Հայաստանին»-ից կներգրավվեն Հռիփսիմե Մկրտչյանը և Հարություն Խաչիկյանը

«Մայր Հայաստան»-ից Գրիշա Հարությունյանը գրում է․

«Վաղարշապատի ավագանու ընտրության արդյունքում «Մայր Հայաստանին» բաժին է հասել 2 մանդատ: Մեր ակնկալածը, բնականաբար, ավելին էր, բայց ամեն դեպքում մենք շատ բարձր ենք գնահատում մեր օգտին տրված ամեն մի քվեն ու շնորհակալ ենք վստահության համար:

Տեղեկացնեմ, որ ես և մեր ցուցակի 2-րդ համար Դավիթ Կարապետյանը , քննարկելով «Մայր Հայաստան» խմբակցության հետագա գործունեության հարցը և խորհրդակցելով «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի, մեր թիմակիցների հետ, եկանք այն եզրակացության, որ առավել նպատակահարմար կլինի, որպեսզի Վաղարշապատի ավագանու գործունեության մեջ ներգրավվեն մեր թիմակիցներ Հռիփսիմե Մկրտչյանը և Հարություն Խաչիկյանը: Ելնելով դրանից՝ մենք կհրաժարվենք ավագանու մանդատից:

Մկրտչյանին ու Խաչիկյանին ցանկանում ենք արդյունավետ աշխատանք՝ ի շահ Վաղարշապատի և վաղարշապատցու: Մենք ամբողջ թիմով կսատարենք նրանց՝ ավագանու գործունեության ընթացքում»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղարշապատի ավագանու գործունեության մեջ «Մայր Հայաստանին»-ից կներգրավվեն Հռիփսիմե Մկրտչյանը և Հարություն Խաչիկյանը