Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, երկու ամսով կալանավորվել է: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ տնային կալանքում գտնված Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր երեկ՝ Գյումրիի քննչական բաժնի շենքի մոտից։ Նա քրեական վարույթով հարցաքննության էր հրավիրվել։
ՔԿ-ից հայտնել էին. «Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)»։
Փաստինֆո-ն գրում է, որ քրեական վարույթն վերաբերում է Սպարտակ Ղուկասյանի հայտարարությանը՝ իր վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո հնչեցված, որն, ըստ ՔԿ-ի, հայհոյանք է պարունակում։