Փաշինյանը Ղազախստանի ազգային թանգարանին է նվիրել Ք. հ. 1-2-րդ դդ.. Արջակերպ գինու մատուցման անոթ
Քաղաքական
20:07 21/11/2025
Հայաստան

Փաշինյանը Ղազախստանի ազգային թանգարանին է նվիրել Ք. հ. 1-2-րդ դդ.. Արջակերպ գինու մատուցման անոթ

Նիկոլ Փաշինյանն Աստանայում այցելել է Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարան: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Նրան ուղեկցել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը: Նիկոլ Փաշինյանը շրջել է թանգարանով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: ՀՀ վարչապետը գրառում է կատարել նաև պատվավոր հյուրերի մատյանում:

Փաշինյանը Ղազախստանի ազգային թանգարանին է նվիրել Ք. հ. 1-2-րդ դդ.. Արջակերպ գինու մատուցման անոթ, որի բնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:

Այն պեղվել է Արտաշատ մայրաքաղաքի 8-րդ բլրի արհեստավորական թաղամասի ռիտոններով սրահից` 1980-ական թվականներին: Թաղամասի միայն այս սենյակից պեղվել են հարյուրավոր անոթներ, թասեր, գունազարդ ափսեներ, գեմմա և այլն»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը Ղազախստանի ազգային թանգարանին է նվիրել Ք. հ. 1-2-րդ դդ.. Արջակերպ գինու մատուցման անոթ