Ադրբեջանում չորս մատուցող էլեկտրահարվել ու մահացել են
Հասարակություն
15:30 21/11/2025
Տարածաշրջան

Ադրբեջանում չորս մատուցող էլեկտրահարվել ու մահացել են

Բաքվում գործող «Լիճ» հյուրանոցի չորս մատուցողներ էլեկտահարվել են ու մահացել։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ մատուցողներից մեկը 18 տարեկանը, մյուսները՝ 19, 20, 27 տարեկան են։

Դեպքի ականատեսը  պատմել է, որ աշխատողները փորձել էին տեղափոխել երկաթե սանդուղք, ինչի ընթացքում պատահաբար դիպչել են էլեկտրահաղորդման գծին։ Արդյունքում նրանք էլեկտրահարվել են։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների և էլեկտրամատակարարման ներկայացուցիչները, ինչպես նաև մահացածների հարազատները անմիջապես ժամանել են դեպքի վայր։ Հյուրանոցի դռները փակ են։ Իրականցվում են քննչական գործողություններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանում չորս մատուցող էլեկտրահարվել ու մահացել են