ChatGPT-ը սկսել է պահանջել օգտատերերից անձնագիր
Աշխարհում
19:25 22/11/2025
Աշխարհ

ChatGPT-ը սկսել է պահանջել օգտատերերից անձնագիր

ChatGPT-ն սկսել է պահանջել օգտատերերից անձնագիր՝ ինքնությունը պարզելու համար, եթե կասկածներ են լինում, որ նրանք 18 տարեկանից փոքր են։

Գազետա.ռու-ն գրում է, որ մինչև ստուգման ավարտը, համակարգը սահմանափակում է «մեծահասակների համար» նշված թեմաներով քննարկումներին մուտքը։ Որոշ դեպքերում հարցումը հայտնվում է նույնիսկ չափահաս օգտատերերի համար. մեկ օգտատեր հայտնել է, որ իրեն «ստուգել» են, չնայած 30 տարեկան է։

OpenAI-ը հաստատել է, որ գործառույթն աստիճանաբար ներդրվում է և ներկայումս փորձարկվում է հիմնականում անգլիախոս տարածաշրջաններում: Ընկերության տվյալներով, այս փոփոխության նպատակն է կիրառել տարիքային սահմանափակումներ և ուժեղացնել անչափահասների պաշտպանությունը հնարավոր անպատշաճ բովանդակությունից:

Ընկերությունից նշել են, որ անձնագրային տվյալների մշակումը նախագծված է անվտանգության պահանջները հաշվի առնելով. տեղեկատվությունը փոխանցվում է կոդավորված տեսքով և օգտագործվում է բացառապես տարիքի ստուգման համար, այլ ոչ թե փաստաթղթերը պարզ տեքստով պահելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ChatGPT-ը սկսել է պահանջել օգտատերերից անձնագիր