Գոռ Այվազյանը Վրաստանի հավաքականի կազմում կմրցի Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
20:12 22/11/2025
Տարածաշրջան

Գոռ Այվազյանը Վրաստանի հավաքականի կազմում կմրցի Եվրոպայի առաջնությունում

Վրաստանի բռնցքամարտի մինչև 23 տարեկանների հավաքականը մեկնել է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ից 30-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Jnews-ը գրում է, որ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Վրաստանի հավաքականը 55 կգ քաշային կարգում կներկայացնի Ախալքալաքից Գոռ Այվազյանը։ Նա Եվրոպայի քառակի չեմպիոն և փոխչեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Վրաստանի հնգակի չեմպիոն, ինչպես նաև միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն և մեդալակիր։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գոռ Այվազյանը Վրաստանի հավաքականի կազմում կմրցի Եվրոպայի առաջնությունում