Հայաստան կժամանի ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը
Քաղաքական
12:48 22/11/2025
Հայաստան

Հայաստան կժամանի ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը

Նոյեմբերի 22-26-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրության մեջ։ 

Պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստան կժամանի ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը