«Հրապարակ». «Օրբելի ֆորում 2025»-ին ոչ միայն թուրք, այլև ադրբեջանցի լրագրողներ են ներկա եղել
Օրվա մամուլ
08:40 22/11/2025
Հայաստան

«Հրապարակ». «Օրբելի ֆորում 2025»-ին ոչ միայն թուրք, այլև ադրբեջանցի լրագրողներ են ներկա եղել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի Օրբելի վերլուծական կենտրոնի կազմակերպած «Օրբելի ֆորում 2025»-ին, որը կայացավ նոյեմբերի 4-6-ը, պարզվում է, ոչ միայն թուրք, այլև ադրբեջանցի լրագրողներ են ներկա եղել։ Հրավերն ուղարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

Մենք տեղեկացանք, որ լրագրողներն Ադրբեջանի պետական Azertac լրատվամիջոցից են եղել։ Հայաստանում նրանց կեցության ծախսերը հոգացել է հրավիրող կողմը՝ ՀՀ կառավարությունը։ Հյուրանոցում նրանց անվտանգությունը խստորեն պահպանվել է։ Նախ՝ մինչև նրանց ժամանելը նախապես ամբողջ տարածքը սանրել են, և այստեղ գտնվելու 3 օրվա ընթացքում սենյակի դռան մոտ մշտապես անվտանգության աշխատակիցներ են կանգնած եղել։

Մեզ հետ զրույցում «Օրբելի ֆորումի» ժամանակ ադրբեջանցի լրագրողների հետ կապի պատասխանատու Դավիթ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ լրագրողների խումբը 2 անձից էր կազմված. «Նրանք Հայաստանում մնացել են 3 օր` Երևանի «Մարիոթ» հյուրանոցում։ Ծախսերի մասով որևէ տեղեկություն չունեմ, այդ մասով ես չեմ զբաղվել»։ Ասաց, որ ժամանել էր 4 ադրբեջանցի` 2 լրագրող և 2 բանախոս։ Նշենք, որ «Մարիոթ»-ում ստանդարտ համարներում մեկ անձի կեցության 1 օրվա արժեքը տատանվում է 100-150 հազար դրամի սահմաններում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». «Օրբելի ֆորում 2025»-ին ոչ միայն թուրք, այլև ադրբեջանցի լրագրողներ են ներկա եղել