Ճիշտն ասած, ես արդեն անհագստանում եմ Ձեր ու իմ փաստաբանի հարաբերություններով. Արմեն Գևորգյան
Իրավունք
14:28 24/11/2025
Հայաստան

Ճիշտն ասած, ես արդեն անհագստանում եմ Ձեր ու իմ փաստաբանի հարաբերություններով. Արմեն Գևորգյան

«Սա սովորական գործ չի։ Սա ըստ էության քաղաքական գործ է։ Գործով անցնում են քաղաքական գործիչներ, ոնց ուզում եք մեկնաբանեք, պայմանական ասած, փաթեթավորեք, որ սա օբյեկտիվ, բոլոր ընթացակարգերով ընթացող գործ է, ոչ»,-Հակակոռուպցիոն դատարանում այսօրվա նիստում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության խմբակցության պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Նա նշեց, որ այս գործով պետք է քաղաքական կոմպոնենտը նվազեցվի, պետք է կենտրոնանալ մարտի 1-ին տասը մարդկանց զոհվելու հանգամանքների վրա։

«Բայց ինչպես տեսնում եք, վերջին 7 տարում մի քաղաքական գործը՝ 300.1 հոդվածով հարուցված գործը փոխարինում ենք մեկ այլ հոդվածով պաշտոնական դիրքի չարաշահումով։ Ճիշտն ասած, ես արդեն անհագստանում եմ Ձեր ու իմ փաստաբանի հարաբերություններով»,-ասաց Գևորգյանը՝ նկատի ունենալով մինչ իր խոսքը Լուսինե Սահակլյանի ու դատավոր Սարգիս Պետրոսյանի բանավեճը։

Բանավեճն ավարտվեց դատավորի կողմից հերթական անգամ Լուսինե Սահակյանին նկատողություն տալով։

«Սա թվով չորրորդ նկատողությունն է, սակայն դեռ վարույթից չեք հեռացվում»,-ասաց դատավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ճիշտն ասած, ես արդեն անհագստանում եմ Ձեր ու իմ փաստաբանի հարաբերություններով. Արմեն Գևորգյան