Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի մասին
Գերմանիայի նախարարների կաբինետը կարծում է, որ Ժնևում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով Գերմանիայի նախարարների կաբինետի խոսնակի տեղակալ Սեբաստիան Հիլլեի հայտարարությանը։
Նոյեմբերի 23-ին Ժնևում կայացել են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները առանձին ուղղություն է հատկացրել ուկրաինական կարգավորման քննարկմանը՝ Եվրոպային և ՆԱՏՕ-ին անմիջականորեն վերաբերող հարցերի շուրջ։
«Մենք շատ ուրախ ենք, որ վերջապես առաջընթաց է գրանցվում և ողջունում ենք այն փաստը, որ գործերը առաջ են շարժվում։ Եվրոպայի համար կենտրոնականն այն է, որ այն ներգրաված է մեզ և մեր անվտանգությանը վերաբերող բոլոր հարցերում», – նոյեմբերի 24-ին ճեպազրույցի ժամանակ ասել է Հիլլեն։
—00—ԼԱ