Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Թրամփի 28 կետանոց պլանը փոփոխվել է
Քաղաքական
10:52 24/11/2025
Աշխարհ

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Թրամփի 28 կետանոց պլանը փոփոխվել է

Ժնևում ԱՄՆ-ի ու Ուկրաինայի միջև բանակցություններից հետո Թրամփի՝ 28 կետից բաղկացած պլանը փոխվել է։ Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով իր արևմտյան աղբյուրը։

«Ուկրաինացի ու ամերիկացի պաշտոնատար անձինք արդեն քննարկել էին 28 կետից  բաղկացած պլանը մինչև հանդիպումը։ Աշխատանքային տարբերակը հիմա տարբերվում է նրանից, որն անցած հինգշաբթի համացանցում հրապարակեց ուկրաինացի պատգամավորը»,-նշել է աղբյուրը՝ փոփոխությունների վերաբերյալ մանրամասներ չնշելով։

Փոփոխությունների մասին հայտնել է նաև ԱՄՆ ԱՄՆ պետքարտուղարը։ CNN-ի փոխանցմամբ, Մարկո Ռուբիոն կիրակի օրը լավատեսություն է հայտնել Ժնևում (Շվեյցարիա) ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով կայացած քննարկումներից հետո։

Առաջին նիստից հետո Ռուբիոն լրագրողներին ասել է, որ այդ հարցով մինչ այժմ տեղի ունեցած «հավանաբար ամենաարդյունավետն ու իմաստալի» բանակցություններն էին։

Նա նաև ասել է, որ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված 28 կետանոց խաղաղության ծրագիրը շարունակում է զարգանալ, քանի որ պատվիրակները աշխատում են հասնել այնպիսի պայմանների, որոնք ընդունելի կլինեն և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի համար։

«Սա կենդանի, շնչող փաստաթուղթ է։ Ամեն օր այն փոխվում է։ Այն կետերը, որոնք մնում են բաց, անհաղթահարելի չեն։ Մեզ պարզապես ավելի շատ ժամանակ է պետք, քան այսօր ունենք»,-ասել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Թրամփի 28 կետանոց պլանը փոփոխվել է