Խոշոր ավտովթարի հետևանքով բախվել են «Opel»-ը, «Mercedes»-ը և «Daewoo»-ն, վիրավորն անչափահաս է
Հասարակություն
21:13 24/11/2025
Հայաստան

Խոշոր ավտովթարի հետևանքով բախվել են «Opel»-ը, «Mercedes»-ը և «Daewoo»-ն, վիրավորն անչափահաս է

 Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 18։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են «Opel», «Mercedes» և «Daewoo» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քարերի վրա։

«Վթարի հետևանքով 1 հոգի, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների անչափահաս է, նախ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչութուն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր ավտովթարի հետևանքով բախվել են «Opel»-ը, «Mercedes»-ը և «Daewoo»-ն, վիրավորն անչափահաս է