ԿԲ զգուշացումը «DaoBit», «Orbis» և «GKGD» ընկերությունների վերաբերյալ
Տնտեսություն
15:40 24/11/2025
Հայաստան

ԿԲ զգուշացումը «DaoBit», «Orbis» և «GKGD» ընկերությունների վերաբերյալ

Կենտրոնական բանկի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «DaoBit», «Orbis» (Orbis Exchange), «GKGD» անվանումով ներկայացող ընկերությունները հանդես են գալիս  դրամական միջոցների ներգրավման դիմաց հավելյալ բարձր եկամտաբերությամբ գումարների վերադարձի հրապարակային առաջարկով:

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերություններին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջիններս գործում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:

«Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և  օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից»,-նշում են ԿԲ-ից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԿԲ զգուշացումը «DaoBit», «Orbis» և «GKGD» ընկերությունների վերաբերյալ