Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում. Տիգրան Ավինյան
«Նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում, պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով, մասնավորապես՝ Ճամբարակում և, իհրակե, խոշոր հրդեհները մեկ այլ վտանգավոր երևույթ են»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ հրդեհները և դրանցից անջատված տոքսիններն էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, որի դեմ իրենք «շատ ինտենսիվ պայքարում ենք»։
Ավինյանը հայտարարեց, թե խոսելու է տասնամյակներով առկա խնդրի մասին, այն է՝ բակերում տերևների և աղբի այրելու երևույթի։
«Սիրելի երևանցիներ, տերևների և աղբի վերամշակման այդ «փոքրիկ գոծարաններն» առաջին հերթին թունավորում են ձեզ, ձեր շրջակա միջավայրը, ձեր երեխաներին, երբ ապրում ու խաղում են այդ բակում»,-հայտարարեց Ավինյանը։
Հայտնելով, որ պետք է հասկանան թունավորման աստիճանը՝ Ավինյանը նշեց. «Երբ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշուս և դրա դեմ պայքարում ենք, ապա այն անգամնեվոր 3-5 անգամ ավելի նվազ վնասակար է և այս սեզոնին, երբ որոշ տներ տաքացվում են նաև վառելափայտով և տարբեր տեսակի նյութերով, դրանց գումարած նաև այս փոքրիկ «վերամշակման գործարանները», էականորեն մեր օդի որակը վատթարացնում են»․
Նրա խոսքով ձմեռվա ամիսներին օդի շարժը շատ դանդաղ է և այրված տոքսիկ նյութերը երկար ժամանակ մնում են նույն տեղում։
Ավինյանը հայտարարեց, թե պետք է սկսեն պայքարել օդի որակի դեմ, քանի որ սկսած նոյեմբերից օդի որակը կտրուկ փոխվում է
«Հիմա՝ նոյեմբերին, մենք կամ անառողջ զգայուն խմբերի համար, կամ շատ անառողջ օդի որակ ունենք և այն պայմանավորված է այդ մասսայական գործոններով աղբի այրելը, տերևների այրելը, բակերում ինչ-որ բաներ այրելը և այս մեծ ծավալով տեղի են ունենում այդ տոքսինները հավաքվում և շատ երկար մնում են երկնքում»,- ԱսացԱվինյանը և շարունակեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ մի շենքի կառուցումը և նրա ստեղծած ամբողջ փոշին, ընդամենը մեկ բակի տերևների մի լավ կույտի այրում է ու շատ ավելի թունավոր է ու վտանգավոր»։