Մաշկաբանը բացահայտել է ծերացումն արագացնող հայտնի մթերքը
Աշխարհում
17:46 24/11/2025
Աշխարհ

Մաշկաբանը բացահայտել է ծերացումն արագացնող հայտնի մթերքը

Աշխարհի ամենատարածված սննդամթերքներից մեկը կարող է լինել մաշկի վաղաժամ ծերացման մեղավորը։ Մաշկաբան Էնթոնի Ռոսսին նշել է, որ խոսքը շաքարի մասին է։

Մասնագետի խոսքով, շաքարը վտանգավոր գործընթացներ է առաջացնում օրգանիզմում։ Այն հանգեցնում է օքսիդատիվ սթրեսի և քրոնիկ ցածր աստիճանի բորբոքման։ Սա, իր հերթին, արագացնում է կոլագենի՝ մաշկի առաձգականության համար պատասխանատու սպիտակուցի քայքայումը և թուլացնում է դրա բնական պաշտպանությունը ուլտրամանուշակագույն ճառագայթներից և աղտոտվածությունից։

Նման ազդեցության արդյունքը հստակ տեսանելի է։ «Ի վերջո, մաշկը կորցնում է ամրությունն ու առաձգականությունը, դառնում է անփայլ, ստանում է դեղնավուն երանգ, կախված է, իսկ դեմքին կնճիռներ են առաջանում», - ասել է մաշկաբանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մաշկաբանը բացահայտել է ծերացումն արագացնող հայտնի մթերքը