Ինչպես են ազդում մարդու ուղեղի վրա Reels-երն ու Shorts-երը. Նոր ուսումնասիրություն
Առողջություն
16:55 24/11/2025
Աշխարհ

Ինչպես են ազդում մարդու ուղեղի վրա Reels-երն ու Shorts-երը. Նոր ուսումնասիրություն

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան անցկացրել է նոր ուսումնասիրություն՝ պարզելու, թե ինչպես են կարճ տիկտոկյան տեսահոլովակները,  Instagram-ի Reels-երը, YouTube Shorts-երն ազդում մարդկանց հոգեկան առողջության վրա։ Dexerto-ի փոխանցմամբ, ուսումնասիրության շրջանակում ընդգրկվել են տարբեր տարիքային խմբերի 98.299 մասնակիցներ։

 Հետազոտողները մտահոգիչ պատկեր են բացահայտել։ Կարճատև տեսանյութերի մեծ սպառումը նպաստել է ճանաչողական գործառույթի նվազմանը, ուշադրության պակասին։  Թե՛ երիտասարդ, թե՛ ավելի բարձր տարիքի մասնակիցները, որոնք ավելի շատ են դիտել կարճ տեսանյութեր, ուշադրության հետ կապված ավելի լուրջ խնդիրներ են ունեցել։ Նրանք եկել են համոզման, որ նման տեսանյութերի մշտական ​​ազդեցությունը կարող է նվազեցնել ուղեղի զգայունությունը դանդաղ տեմպով առաջադրանքների նկատմամբ, ինչպիսիք են ընթերցանությունը կամ խնդիրների լուծումը:

Բացի այդ, նման տեսանյութերը չափից շատ դիտելը կարող է հանգեցնել սոցիալական մեկուսացմանը, կյանքից ցածր բավարարվածությանը, վատ քնին, անհանգստության աճին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչպես են ազդում մարդու ուղեղի վրա Reels-երն ու Shorts-երը. Նոր ուսումնասիրություն