«Հրապարակ». Փաշինյանն տառապում է Հյուսիսային Կորեայի բռնապետ առաջնորդ Կիմ Չեն Ընի կոմպլեքսներով
Օրվա մամուլ
08:50 25/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանն տառապում է Հյուսիսային Կորեայի բռնապետ առաջնորդ Կիմ Չեն Ընի կոմպլեքսներով

«Հրապարակ» թերթը գրում է.

««Պետական ապարատի հազարավոր ծառայողների պարտադրաբար Համալիր բերելու և «մասսովկա» ցույց տալու փաստն արդյոք ապացույց չէ՞ այն բանի, որ իրեն ժողովրդավար հռչակած Փաշինյանն իրականում տառապում է Հյուսիսային Կորեայի բռնապետ առաջնորդ Կիմ Չեն Ընի կոմպլեքսներով և փորձում է ցույց տալ, որ հանրության լայն զանգվածների աջակցությունն ունի»,- հարցրինք Փաշինյանի կուսակից, ՔՊ վարչության անդամ Արմեն Խաչատրյանին։

«Սխալվում եք, եթե մենք ուզենանք մարդ հավաքել, 40 հազար էլ կհավաքենք, հարցը դա չէ, պետք չէ պղտորել, խեղաթյուրել»: Բայց վերջին պատարագներին մենք տեսնում ենք, թե դուք ինչքան մարդ եք կարողանում հավաքել։ «Պատարագին մենք մարդ չենք  հավաքում»: Փաշինյանն ամեն այցից առաջ հայտարարում է, և դա որպես կոչ է ընկալվում։ «Լավ է անում, ասում է` ես գնում եմ, ուզում եք` եկեք, չեք ուզում` մի եկեք»։

Իսկ շաբաթ օրվա հավաքի նպատակը, ըստ Խաչատրյանի, «վարչապետն արդեն իր ելույթներում ասաց, թե որն է, այո՝ պետական ծառայողները պետք է հասկանան երկրի ռազմավարությունը, քաղաքականության ռազմավարական ուղղությունները և այլն։ Սա շատ ճիշտ հավաք էր, ու, ի հակադրումն Ձեր նշածի, պետծառայողներից շատերը շատ գոհ էին, իրենք հասկացել են, որ մասն են կազմում այս երկրի զարգացման պրոցեսներին, և իշխանությունը հաշվետու է իրենց առաջ, իսկ ով չի ուզել, հաստատ չի եկել»։ Ի դեպ, Համալիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև իրավապահների, ուժայինների ներկայացուցիչները, մոռացել են միան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Փաշինյանն տառապում է Հյուսիսային Կորեայի բռնապետ առաջնորդ Կիմ Չեն Ընի կոմպլեքսներով