ՀԷՑ–ում աշխատավարձերը որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Քաղաքական
18:54 25/11/2025
Հայաստան

ՀԷՑ–ում աշխատավարձերը որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

Նարեկ Կարապետյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին և Ռոմանոս Պետրոսյանին՝ ասելով, որ ՀԷՑ–ում աշխատավարձերը որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

«ՀԷՑ–ում նույն աշխատավարձն է, եթե այդպես է` ինչո՞ւ ՀԷՑ-ի աշխատավարձերը չեք բարձրացնում»,–հարց հղեց «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալը։

Ըստ նրա` Սամվել Կարապետյանն իր գրպանից ՀԷՑ աշխատակիցներին վճարել է 11 մլրդ հավելյալ աշխատավարձ, որ աշխատավարձերը բարձր պահի կամ ավել մարդ պահի աշխատանքի։ Հավելյալ աշխատավարձերի համար քաղաքացին չի վճարում։

Ինչ վերաբերում է տվյալների անհետացմանը, ապա Կարապետյանն ասաց «Երբ ասում են՝ տվյալներն անհետացել են, ուզում են ասել, որ եղել է անհամաչափ հավելագրում ու անհետացել են, որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ինչքան է սպառել, և շատ ինքնավստահ ՀԷՑ-ի կառավարիչն ասում է, որ չի վերականգնվել։ Հարգելի հայրենակիցներ, որպեսզի դուք ստուգեք ճշմարտացիությունն այս պնդման,թե իբր  ջնջվել է, գնացեք ՀԷՑ-ի օֆիսներ և ստուգեք ձեր տվյալները։ Իհարկե, խնդիր եղել է, բայց ինքը մոռանում է նշել, որ ջնջվելուց հետո վերականգնվել է, իսկ վերականգնվել է նրա համար, որ իմ կողմից եղել է խիստ ցուցում։Եվ եղել է ծառայողական քննություն նախաձեռնված իմ կողմից, որի արդյունքում 2-3 օրվա ընթացքում վերականգնվել է, որպեսզի հասկանաք՝ նույն խնդիրը 3 ամիս առաջ եղել է Հայաստանի բանկային առկա համակարգում։ Իսկ որպեսզի դուք վստահ լինեք, որ ապացուցելի է, գնում եք ՀԷՑ-ի գլխավոր ֆրոնտ օֆիսներ և պահանջում եք ձեր վերջին 3 տարվա սպառման տվյալները»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀԷՑ–ում աշխատավարձերը որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին