Պատրաստված սպա, գաղափարական հրամանատար և հայրենիքի նվիրյալ․․․․ Աբրահամյան
Հասարակություն
20:17 25/11/2025
Հայաստան

Պատրաստված սպա, գաղափարական հրամանատար և հայրենիքի նվիրյալ․․․․ Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Այսօր Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի երկնային ծնունդն է:

Բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են Դավիթի և Եռաբլուրի դերն ու նշանակությունը մեր պետական-հասարակական կյանքում, այցելում էին նրա շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու հերոսի հիշատակին:

Պատրաստված սպա, գաղափարական հրամանատար և հայրենիքի նվիրյալ, ով ամենաճակատագրական պահին առաջ նետվեց մարտական խնդիրը կատարելու և նահատակվեց:

Մինչև Եռաբլուրի դերը խորը գիտակցված չեղավ, մինչև հասարակությունն ամբողջապես չգիտակցի նահատակության խորհուրդն ու հայրենիքի պաշտպանի առաքելությունը, պետականության ընթացքն իր բնականոն հուն չի տեղափոխվի:

Փառք հայրենիքի պաշտպաններին, հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր նվիրյալներին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պատրաստված սպա, գաղափարական հրամանատար և հայրենիքի նվիրյալ․․․․ Աբրահամյան