Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները
Չոր տերևների այրելու արդյունքում, օդում առաջանում է վնասակար նյութերի մեծ քանակ, որը վտանգ է ներկայացնում առողջության համար։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Տերևների այրումն արտազատում է մանր փոշիներ, ծխային գազեր և քիմիական միացություններ:
Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․
Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)
Սրտանոթային խնդիրների սրացում
Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
Գլխացավեր, հոգնածություն
Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ
Քրոնիկ հիվանդություններով պացիենտները ավելի խոցելի են, և տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները։
Տերևները և այլ բուսական մնացորդները երբեք մի այրեք․ այրման ընթացքում արտազատվող ծուխն ու վնասակար մասնիկները սրացնում են օդի աղտոտվածությունը և կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար»,- ասվում է հաղորդագրությունում։
![]()
Տերևներ չայրելով դուք պաշտպանում եք ձեր առողջությունը և նպաստում մաքուր ու անվտանգ օդ ունենալուն: