Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան պողոտայում
Հասարակություն
09:58 26/11/2025
Հայաստան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան պողոտայում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում` Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Լեռ Կամսարի փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Ինչպես նաև Պռոշյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Պռոշյան - Այգեձորի փողոցների խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան պողոտայում