Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պետական ծառայողների հետ համաժողովի ժամանակ Փաշինյանը խոսել է պետական ապարատի արդյունավետությունից և առաջարկել, որ ներկաներն էլ արտահայտվեն։ Մեծ մասը աշխատավարձերի բարձրացման հարցի մասին է խոսել։ Հավաքից հետո նա ենթականերին հրահանգ է իջեցրել՝ ուսումնասիրել, հաշվարկներ անել, թե ինչքան կկարողանան եկող տարվանից բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը։
Դա ներկայացրել է իբրև քաղծառայողների կողմից ձևակերպված պահանջ, սակայն ակնհայտ է, որ ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել։ Իսկ ապարատում կարծում են, որ վաղուց կարող էին իրենց աշխատավարձերը բարձրացնել, եթե վերևներում միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգևավճարներ չբաժանեին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։