Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առողջություն
20:58 26/11/2025
Հայաստան
Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել է
Ծառայողական պարտականությունները կատարելիս այսօր Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար:
Կազմակերպվել է տուժածներից երեքի տեղափումը երևանյան բժշկական հաստատություններ, մեկ փրկարար բուժում է ստանում մարզային բժշկական կենտրոնում:
Տուժած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում»,- նշված է հաղորդագրությունում:
Աղբյուրը`Panorama.am
Placeholder