«Ժողովուրդ». Հայաստանում սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
Օրվա մամուլ
08:49 26/11/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Հայաստանում սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Վիճակագրական կոմիտեց տեղեկանում է՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. հոկտեմբերը 2024թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.3%:

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.6%-ով, այդ թվում՝ գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել են Գյումրի և Եղեգնաձոր քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.3%-ով:

2025թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1% (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում)»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Հայաստանում սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%