Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Նախօրեին Թուրքիայում կայացել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Անվտանգության խորհրդի եզրափակիչ հայտարարության մեջ «ողջունվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում վերջերս գրանցված դրական դինամիկան՝ նշելով երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ընդլայնվող հնարավորությունները:
Թուրքիան վերահաստատել է իր հանձնառությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն և զարգացում ապահովելուն»: