Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Բացի ընտրություններից, Փաշինյանի համար թիվ մեկ թեման Կաթողիկոսին հեռացնելն է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը` ՔՊ վարչությունը, ամենօրյա ռեժիմով քննարկում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների բոլոր «սցենարները»: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, Փաշինյանի համար, նախ, կարևոր է նախընտրական ցուցակը, որը պետք է կազմվի՝ անձին ուսումնասիրելուց, բարեվարքությունը պատշաճ ստուգելուց, մի խոսքով՝ հատիկ-հատիկ քննելուց հետո:
Ըստ մեր աղբյուրների՝ դեռևս երկար ժամանակ է պահանջվելու, մինչև Փաշինյանը «կզտի» ցուցակն ու կթողնի այն անձանց, ովքեր պետք է իր հետ ընտրությունների գնան: Ի դեպ, իշխանական վերնախավում համոզված են, որ Սահմանադրական մեծամասնություն են կազմելու, և որ ոչ մի խոչընդոտ կամ ուժ չկա, որ կկարողանա իրենց հետ մրցել:
Մեր տեղեկություններով՝ բացի խորհրդարանական ընտրությունների կաևորությունից, Փաշինյանի համար թիվ մեկ թեման Կաթողիկոսին հեռացնելն է, որը, ըստ իշխանական մեր աղբյուրների, առաջիկայում իրագործվելու է: Այդ հարցը շատ արագ լուծելու են. մշակված պլանով առաջ են գնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։