«Չի՛ կարողանալու բանտարկելով ինձ լռեցնել»․ Վահագն Չախալյանի կալանքը երկարացվեց 3 ամսով
Իրավունք
18:11 27/11/2025
Հայաստան

«Չի՛ կարողանալու բանտարկելով ինձ լռեցնել»․ Վահագն Չախալյանի կալանքը երկարացվեց 3 ամսով

 Վահագն Չախալյանի կալանքը երկարացվեց 3 ամսով, դատարանը չփոխեց խափանման միջոցը:

«Վահագն Չախալյանի նկատմամբ խափան միջոց կիրառելիս նախնական դատալսումների ընթացքում դատարանը արձանագրել էր 2 հիմք՝ հանցանք կատարելու հավանականությունը և խոչընդոտելու հավանականությունը, որոնց իրավաչափության պայմանները չեն փոխել, չեն վերածել, և հետևաբար, այլընտրանքային խափան միջոցներն  ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը վերջինիս նկատմամբ։ Կիրառված խափան միջոց կալանքի ժամկետը կերկարացվի 3ամիս ժամկետով մինչև 2026 թ․-ի փետրվարի 4-ը, և որոշումը ստանալուն պես այն կարող եք բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարան»,- հայտարարեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Իր հերթին Չախալյանը, օգտվելով խոսքի իրավունքից, հայտարարեց․

«Երեկ շատ մտածում էի և եկա եզրահանգման,որ իսկապես, ամոթ ու պարսավանք բոլոր նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության ծառայության քողի տակ ծառայում են փոքր խմբակի շահերին, Նիկոլ Փաշինյանի շահերին, նեղ անձնական շահերին։ Իսկապես, ամոթ ու պարսավանք։ Մի բան էլ ասեմ՝ սերիական սրտախոսը, ուշ թե շուտ,  նախ չի կարողանալու այս բանտերով ինձ լռեցնել կամ այստեղ եղածներին, ամեն դեպքում ես իմ տեղը պատասխանեմ՝ չի կարողանալու լռեցնի։ Ուշ թե շուտ  միասին կյանքի ենք կոչելու մեր բոլորի բաղձալի նպատակը  և Հայաստաննը ազատագրելու ենք օտար ազդեցության գործիչներից՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Չի՛ կարողանալու բանտարկելով ինձ լռեցնել»․ Վահագն Չախալյանի կալանքը երկարացվեց 3 ամսով