Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ընդունել եք հրավերը և պատրաստ եք նման խոսակցության. Փաշինյանը՝ կաթողիկոսի դեմ դուրս եկածներին
Քաղաքական
21:27 27/11/2025
Հայաստան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ընդունել եք հրավերը և պատրաստ եք նման խոսակցության. Փաշինյանը՝ կաթողիկոսի դեմ դուրս եկածներին

«Պետությունը չի կարող գոյություն ունենալ առանց արժեքահեն համակարգի, մեր արժեքներն առաջին հերթին  հոգևոր արժեքներն են։ Իրականության մեջ ինչպիսի դեր ունեն արժեքները, այդպես էլ նրանք կանխորոշում են պետության և հասարակության արժեքահեն լինելը»,-Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին քննադատող հայտարարության տակ ստորագրած արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելը պետության հետագա զարգացման հետ ունի առնչություն;

Անդրադառնալով հայտարարության տեքստին՝ Փաշինյանն ասաց. «Ես, համենայն դեպս, տեսել եմ արտահայտությունը նույն կարգի մտահոգության, ուստի հարկ համարեցի հրավիրել ձեզ զրույցի և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ընդունել եք հրավերը և պատրաստ եք նման խոսակցության և քննարկման»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պատարագներին մասնակցում են Եհովայի վկաները, իսկ իր հեղինակած գրքում քարոզվում է ոչ քրիստոնեական արժեքներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ընդունել եք հրավերը և պատրաստ եք նման խոսակցության. Փաշինյանը՝ կաթողիկոսի դեմ դուրս եկածներին