Թուրքիան նոր կամիկաձե ԱԹՍ-ներ է արտադրել
Քաղաքական
18:13 28/11/2025
Տարածաշրջան

Թուրքիան նոր կամիկաձե ԱԹՍ-ներ է արտադրել

Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը տեսանյութ է հարապարակել նոր կամիկաձե անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)՝ «SKYDAGGER TOYCA 05»-ի և «Skydagger 7 FPV»-ի փորձարկումից։

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Գյորգյունը նշել է, որ «SKYDAGGER TOYCA 05»-ն ունի 70կմ թռիչքի հեռավորություն, 5 կիլոգրամանոց պայթուցիկ մարտագլխիկ և խլացման դեմ պաշտպանություն։

Սկավառակաձև թևերով անօդաչու թռչող սարքերի արտադրությունը տարեկան կազմում է 30.000 միավոր։ Գյորգյունը նշել է, որ փորձարկման ընթացքում կամիկաձե անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ փորձարկվել են ու կատարել իրենց տրված առաջադրանքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիան նոր կամիկաձե ԱԹՍ-ներ է արտադրել