Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սաղաթելյանի և Սամսոնյանի առաջին ձերբակալությունն էլ միտված էր «Իմնեմնիմի»-ի և Antifake.am-ի տորպեդահարմանը. Դավիթ Ֆիդանյան
«Մեր խնդիրն է բարձրաձայնել տեղի ունեցողի մասին, որպեսզի ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև ողջ միջազգային հանրությունը տեղեկանա, թե Հայաստանում ինչպիսի կոշտ ավտորիտար համակարգ է ձևավորվում, որոն այլևս չի հանդուրժում այլակարծությունը»,-«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ապօրինի կալանքի փաստով ԱՄՆ դեսպանատան դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Նա ասաց, որ Հայաստանում կարող են մարդկանց կալանավորել ուղղակի «Իմնեմնիմի» փոդքաստի ժամանակ հնչած սուր քննադատության համար։
«Կալանավորում են նաև այն բանի համար, որ կանգնում ասում են. «Եկեղեցուն կպաշտպանենք մեր ձևով», ֆեյսբուքյան գրառումների համար են դատվում։ Այսինքը՝ դասական ավտորիտար ռեժիմ, որը ձևավորվել է Փաշինյանի ռեժիմի կողմից, որը միտված է իր անձնական իշխանության պահպանմանը»»,-ասաց Ֆիդանյանը։
Նրա խասքով՝ եթե միջազգային հանրությունը ցանկանում է որ հայ ժողովուդը պահպանի հավատը ժողովրդավարկան արժեքների նկատմամբ, ապա պարտավոր է արձագանքել տեղի ունեցողին։
Ժողովրդավարական արժեքները պետք է ավելի բարձր դասեն, քան Realpolitik ասվածը։
Մեկնաբանելով անձամբ իրեն ձերբակալելու փաստը, Ֆիդանյանն ասաց, որ իրեն կալանավորել էին իբր արդարադատությանը խոչընդոտելու համար. «Իրենց ձևակերպմամբ՝ դուռն ուշ էի բացել»։
Panorama-ի դիտարկմանը, որ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը առաջին կալանավորումից հետո ընդամենը մի քանի ամիս մնացին ազատության մեջ և կրկին կալանավորվեցին, արդյո՞ք նպատակը ոչ միայն «Իմնեմնիմի»-ի, այլև Antifake.am-ի գործուխնեությունը պարալիզացնելոը չէ՝ Ֆիդանյանը պատասխանեց.
«Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի առաջին ձերբակալությունն էլ միտված էր նրան, որ տորպեդահարվի ոչ միան փոդքասթի, այլր լրատվականի գործունեությունը։ Իրենք տեսան, որ դրանով որևէ բանի չհասան և այս անգամ ընդլայնեցին սպեկտրը՝ ողջ լրատվականը հայտնվեց թիրախում, բայց ի դժբախտություն իրենց և ի ուրախություն մեզ բոլորիս և մեր հետևորդների, Antifake.am-ը չի պարալիզացվել ու չի պարալիզացվելու»,- ասաց Դավիթ Ֆիդանյանը։
Հիշեցնենք, որ Antifake.am-ի խմբագրության անդամները եկել են ԱՄՆ դեսապանատուն, որպեսզի դեսպանին առձեռն հանձնեն կալանավորված Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ օրեր առաջ հղած ուղերձն ու խմբագրության պատրաստած փաստական տվյալները։