Հոնկոնգի ամենամահացու հրդեհը. 128 մարդ մահացել է, զոհերի թիվը կարող է ավելանալ
Հասարակություն
16:10 28/11/2025
Աշխարհ

Հոնկոնգի ամենամահացու հրդեհը. 128 մարդ մահացել է, զոհերի թիվը կարող է ավելանալ

Հոնկոնգի բնակելի համալիրում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 128-ի։ Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ, ևս 200 մարդ անհետ կորած է համարվում։ Հրշեջները հրդեհի բռնկումից միայն 42 ժամ անց են կարողացել մեկուսացնել այն։

Հոնկոնգի անվտանգության նախարար Քրիս Թանգն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հրդեհն արագ տարածվել է քաղաքի Թայ Պո թաղամասի բնակարանային համալիրի մի քանի շենքերում։ Այս պահին հայտարարվել է առնվազն 79 վիրավորի մասին։ Նախարարը զգուշացրել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ 200 մարդու ճակատագիր դեռևս անհայտ է։

Սա համարվում է Հոնկոնգում երբևէ պատահած ամենամահացու հրդեհը։ Հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ, և ոստիկանությունն իրականացնում է հետաքննություն՝ պարզելու, թե ինչու է հրդեհը արագ տարածվել շենքից շենք։ Նախատեսվում է, որ քննությունը կտևի 3-4 շաբաթ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հոնկոնգի ամենամահացու հրդեհը. 128 մարդ մահացել է, զոհերի թիվը կարող է ավելանալ