«Հրապարակ». Մեկ բուռն էլ բավական է՝ մեղրի տակառն ապականելու համար
Օրվա մամուլ
08:35 28/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Մեկ բուռն էլ բավական է՝ մեղրի տակառն ապականելու համար

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ երկու լուր ցնցեց մեր փոքրիկ երկիրը։ Մեկը՝ վատ, մյուսը՝ լավ։ Վատ և անգամ ողբերգական լուր կարելի էր համարել առավոտյան հրապարակված մի հայտարարություն, որը ստորագրել էին 9 եպիսկոպոսներ և որով, ըստ էության, հայտարարել էին Հայ առաքելական եկեղեցում խռովության մեկնարկը՝ Վեհափառին և Արշակ սրբազանին ուղղված վիրավորական արտահայտություններով, մարտահրավեր նետելով։

9 սրբազանը, իհարկե, մեծ թիվ չէ ՀԱԵ մասշտաբով, բայց, ինչպես ասում են, մեկ բոռն էլ բավական է՝ մեղրի տակառն ապականելու համար։ Բարոյականության և  Եկեղեցու կանոններն ասում են, որ հայտարարություն տարածելուց առաջ նրանք պետք է Վեհափառին, եկեղեցու կարգապահական հանձնաժողովին, Հոգևոր խորհրդին և իրենց հավատքի եղբայրներին դիմեին, գոնե նախորդ օրը կայացած Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ այդ հարցերը բարձրացնեին, այլ ոչ թե ՔՊ-ի հետ համագործակցած, նենգաբար նման բան տարածեին։ Սա ո՛չ եկեղեցական, ո՛չ մարդկային կանոններով ընդունելի քայլ չէր, և պատահական չէր հանրային արձագանքը, որն ավելին էր, քան բացասականը։

Բայց թողնենք՝ Եկեղեցին ինքը լուծի իր հարցերը, և մենք անցնենք մեր հարցերին, մասնավորապես՝ լավ լուրին, որը երեկ ուրախացրեց շատերին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանն այլրս ազատության մեջ է, և դրանում մեծ է հասարակության դերը, որովհետև, եթե մնար նիկոլական քննիչ-դատախազ-դատավորներին, Լիդիան դեռ երկար կնստեր։ Երեկ դատարանը՝ հենց դատական նիստի ժամանակ փոխեց նրա խափանման միջոցը, և մեղադրողներն էլ չառարկեցին, որովհետեւ շատ մեծ էր կատարվածի նկատմամբ վրդովմունքը, ինչը խոսում է նաև այն մասին, որ հանրային կարծիքն իրականում հզոր ուժ է, և մենք՝ որպես հանրություն, այդ գործիքից շատ վատ ենք օգտվում։ Եթե չասենք՝ առհասարակ չենք օգտվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Մեկ բուռն էլ բավական է՝ մեղրի տակառն ապականելու համար