Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
18:56 28/11/2025
Հայաստան
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ կա 4 վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder