Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրացի հովիվները վաճառել են հոլանդացի ֆերմերին պատկանող 194 գլուխ անասուն ու յուրացրել գումարը
Վրաստանում հոլանդացի ֆերմերի համար աշխատող հովիվները վաճառել են նրա կովերը և յուրացրել ողջ գումարը։ Այս մասին հայտնում է Грузия Online-ը՝ վկայակոչելով Վրաստանի դատախազության հաղորդագրությունը։
«Հետաքննությունը հաստատել է՝ մեղադրյալները, որոնք զբաղվում էին Նիդերլանդների քաղաքացու անասունների խնամքով, անօրինական կերպով վաճառել են 194 գլուխ անասուն 298,170 լարի արժեքով և յուրացրել վաճառքից ստացված միջոցները», -գրում է աղբյուրը։
Երկու անձանց էլ մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի և 3-րդ մասի «բ» կետի համաձայն՝ «մեծ չափերով խմբային գողություն կամ յուրացում»: Այս հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ 7-11 տարի ժամկետով:
Դատախազությունը դատարան կդիմի՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ։