Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում հաստատված որոշմամբ՝ ԱԺ շենքին կից կտեղադրվի արտաքին վերելակ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում պատգամավորներն ու հրավիրված անձինք նիստերի դահլիճ և հարակից տարածքներ հասնում են վարչական շենքի ներսով՝ անցնելով մի շարք միջանցքներ և աստիճանավանդակներ, ինչը «հաճախ հանգեցնում է մարդաշատության, տեղաշարժման դժվարությունների և անվտանգության ապահովման խնդիրների»։
«Նոր արտաքին վերելակի կառուցումը նպատակ ունի բացառել նշված խնդիրները և ապահովել ավելի հարմար ու անվտանգ մուտք ԱԺ շենքի տարբեր հատվածներ»,- ասված է 25,99 միլիոն դրամ ծախս պահանջող որոշման մեջ։ Շինաշխատանքներն արդեն սկսվել են, պարզվում է` վերելակը կառուցվում է ԱԺ-ում վերջերս հիմնված սրճարանի տարածքում, հավանաբար՝ որպեսզի ԱԺ նախագահությունն ու օրենսդիրները նեղություն չքաշեն երկար քայլելու և դահլիճից վիտրաժային վերելակով` տեսարանը վայելելով, սահուն իջնեն սրճարան, ճանապարհին չհանդիպելով անցանկալի անձանց՝ լրագրողներին։
Բանն այն է, որ այդ սրճարանից ավելի հաճախ ՔՊ-ականներն են օգտվում, երբեմն՝ նրանց փորձագետներն ու օգնականները։ «Հեղափոխականներն» այնքան են զարգացել, որ հարկ չեն համարում երկու քայլ ավել անել և բյուջեն ծախսում են՝ իրենց կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։